Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պահածոները կարող են վտանգավոր լինել

Պահածոները կարող են վտանգավոր լինել

Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների  տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ:

 

Թեստերը, որոնք անցկացվել են 75 կամավորների հետ, ցույց են տվել, որ A բիսֆենոլ բաղադրատարրը (տեխնիկական դիֆենիլոլպրոպան) մեծ քանակությամբ հայտնաբերվել է նրանց մեզի մեջ, պահածոյացված տարաներում ապուրների օգտագործումից հետո, հաղորդում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագիրը:

 

A բիսֆենոլը նախկինի պես օգտագործում են պահածոների համար նախատեսված տարաների արտադրության մեջ, քանի որ այն պահպանում է կոռոզիայից և օգնում երկար ժամանակ թարմ պահպանելուն:

 

Հետազոտության հեղինակ Ջեննի Քերվայլը մեկնաբանում է.«Մենք գիտեինք այն մասին, որ հեղուկների օգտագործումը, որոնք պահպանվել են պլաստմասայի որոշ տեսակների տարաների մեջ, կարող է հանգեցնել օրգանիզմում A բիսֆենոլի քանակության ավելացման: Այս հետազոտությունը վկայում է այն մասին, որ պահածոյացված սնունդը կարող է ավելի շատ անհանգստություն պատճառել, հաշվի առնելով դրա լայն տարածվածությունը»:

 

Եվրահանձնաժողովն անցյալ տարվանից արգելել է մանկական շշերի արտադրության մեջ  այս նյութն օգտագործել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ